ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։
Հաշվի առնելով ՄԱԿ-ի և ԿԸՀ-ի նախկին արդյունավետ համագործակցության փորձը, կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հստակեցնել ապագա համագործակցության ուղղությունները։





























