Ֆրանսիան պետք է կրճատի իր բյուջեի դեֆիցիտը և ավելացնի իր հսկայական պարտքը, երեքշաբթի օրենսդիրներին հայտարարել է նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն՝ խոստանալով համադրել հարկերի ավելացումն ու ծախսերի կրճատումը, հայտնել է France 24-ը։

«Մեր նպատակն է 2025 թվականին նվազեցնել դեֆիցիտը (ՀՆԱ-ի) հինգ տոկոսը... Մենք 2029-ին հասնելու ենք երեք տոկոսանոց բարձրակետին»,-ասել է Բարնիեն՝ հավելելով, որ կրճատումների երկու երրորդը կպայմանավորվեն «ծախսերի կրճատումներով»:

Միաժամանակ նա նշել է, որ կառավարությունը «մեծ շահույթներ ստացող խոշոր ընկերություններին կհորդորի նպաստել երկրի տնտեսության վերականգնմանը»:

«Մեր գլխին կախված Դամոկլյան սուրը մեր հսկայական ֆինանսական պարտքն է»,- ասել է Բարնիեն խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում՝ հավելելով, որ Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը թուլացնում է Ֆրանսիայի դիրքերը Եվրոպայում։