ԱՄՆ Ջորջիա նահանգի բանտերը «միտումնավոր անտարբեր են» մահաբեր բռնության, թմրամիջոցների համատարած ապօրինի շրջանառության, դրամաշորթման և պետական ​​մեկուսարաններում սեռական բռնության նկատմամբ, երեքշաբթի հայտարարել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում՝ սպառնալով դատի տալ նահանգին, եթե վերջինիս վարչակազմն անհապաղ քայլեր չձեռնարկ կասենցնելու համար բանտարկյալներին դաժան պատժից պաշտպանող Ութերորդ ուղղմանն առնչվող զանգվածային բռնությունները:

Ըստ Associated Press գործակալության՝ 93 էջանոց զեկույցում ներկայացված մեղադրանքները 2021 թվականի սեպտեմբերին հայտարարված քաղաքացիական իրավունքների խախտման վերաբերյալ հետաքննության արդյունք են, երբ դաշնային պաշտոնյաները բարձրաձայնեցին դանակահարությունների, ծեծի և բռնության այլ ձևերի մասին:

Զեկույցում նշվում է, որ հաստիքային աշխատակիցների ծայրահեղ անբավարությունը պատճառներից մեկն է, թե ինչու են բռնությունները և այլ չարաշահումները դառնում չզեկուցվող կամ չհետաքննված, հավելելով, որ բանտերում պահվող մարդկանց առջև ծառացած վտանգի նկատմամբ պետությունը կարծես թե «միտումնավոր անտարբեր է»:

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի ընդամենը մեկ ամսվա ընթացքում չորս տարբեր բանտերում հինգ սպանություն է եղել։ Վերջին տարիներին բանտարկյալների շրջանում սպանություններն աճել են. այն դեպքում, երբ 2017 թվականին բանտերում եղել է 7 սպանություն, 2023 թվականին այդ ցուցանիշն արդեն հասել է 35-ի, ասված է զեկույցում։

Զեկույցը ներառում է 13 էջ առաջարկվող կարճաժամկետ և երկարաժամկետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկի պետությունը:

Զեկույցն ավարտվում է իրավական գործողությունների հավանականության մասին նախազգուշացմամբ: Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր դատախազը կարող է դատական ​​հայց ներկայացնել խնդիրները վերացնելու համար, ինչպես նաև 15 օրվա ընթացքում կարող է միջամտել առնչվող մասնավոր հայցերին: