Նավթի գինը հինգշաբթի առավոտյան թանկացել է պահպանվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 74,81 դոլար, ինչը 0,91 դոլարով (1,23 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,34 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 73,9 դոլար։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,94 դոլարով (1,34 տոկոս)՝ մեկ բարելը 71,04 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը ավելացել է 0,27 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 70,1 դոլար։




























