Եվրահանձնաժողովը դատատական հայց է ներկայացրել ԵՄ անդամ երկրներ Իսպանիայի, Կիպրոսի, Լեհաստանի և Պորտուգալիայի նկատմամբ՝ անդրազգային ընկերությունների համար հարկման գլոբալ նվազագույն մակարդակ ապահովելուն ուղղված կանոնները չկատարելու համար:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ բոլոր չորս երկրներն էլ մինչև 2023 թվականի վերջ պետք է ապահովեին անհրաժեշտ օրենքների պահպանությունը՝ հավելելով, որ նշված երկրները որևէ նման քայլի մասին չեն տեղեկացրել:

Իսպանիայի բյուջեի նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն հայտարարել է, որ Իսպանիան անդրազգային ընկերությունների համար նվազագույն հարկեր սահմանելու հարցում «ռահվիրա» է և առաջիկա ամիսներին կհամապատասխանի ԵՄ պահանջներին, իսկ խորհրդարանը կհաստատի նոր օրենսդրությունը մինչև տարեվերջ, հայտնել է Reuters գործակալությունը:

«Մենք ունենք ներկայում 15 տոկոս հարկ ներառող կանոնակարգ, բայց կան այլ բաներ, որոնք պետք է ներառվեն, և հենց դրան է հղում անում Հանձնաժողովը»,-ընդգծել է նա: