Չեխական զենք արտադրող Czechoslovak Group-ը համաձայնագիր է ստորագրել ուկրաինական «Ուկրաինական զրահամեքենաներ» ընկերության հետ՝ հաջորդ տարվանից Ուկրաինայում 155 մմ տրամաչափի ռազմամթերքի և խոշոր տրամաչափի այլ ռազմամթերքի արտադրության ոլորտում համագործակցելու վերաբերյալ, հայտնել է CSG-ն:
Մասնավոր չեխական ընկերությունը հայտարարել է, որ արտադրություն սկսելու հարցում աջակցություն և տեխնիկական գիտելիքներ և փորձի փոխանակում կտրամադրի:
Ըստ համագործակցության համաձայնագրի՝ հաջորդ տարի երկու ընկերությունները և՛ Ուկրաինայում, և՛ Չեխիայում կարտադրեն 100 հազար խոշոր տրամաչափի արկ, իսկ 2026 թվականին դրանց թիվը կգերազանցի 300 հազարը՝ ուկրաինական բանակին մատակարարելու համար։





























