ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գեվին Նյուսըմի հետ և գրառում կատարել։

«Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։

Նահանգապետը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանա այցելել Հայաստան»,- գրել է Արշակյանը։