ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և նախկին խորհրդական Ջարեդ Քուշները բազմիցս շփվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ Իսրայելի մասնակցությամբ ամերիկա-սաուդյան բանակցություններ վարելու հնարավորության շուրջ, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Ջարեդ Քուշները 2017-2021 թվականներին աշխատել է որպես Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական, մասնավորապես՝ վերահսկել է Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերությունները, պատրաստել է «Դարի գործարքը»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար, ինչպես նաև եղել է Աբրահամի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հանգեցրած բանակցությունները կազմակերպիչը:

Թե կոնկրետ երբ են կայացել բանակցությունները Քուշների և բեն Սալմանի միջև, չի նշվում։

Եթե ​​Թրամփը նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում հաղթի, Քուշները, հավանաբար, կմասնակցի Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին, թեև, ըստ մի շարք աղբյուրների, ոչ պաշտոնական հիմունքներով: