Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե արտգործնախարարության իր անձնական զուգարանում լսողական սարք է հայտնաբերվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ զուգարանից օգտվելուց հետո։
Այս հայտարարությունը զետեղված է Ջոնսոնի Unleashed հուշագրությունում, որից հատվածներ են հրապարակվել Daily Telegraph թերթում։
Նախկին վարչապետը պնդում է, որ իր անվտանգության թիմը զուգարանակոնքում հայտնաբերել է գաղտնալսման սարքավորումներ, երբ Նեթանյահուն 2017 թվականինօգտվել է զուգարանից:
Ջոնսոնն ասել է, թե իր հին գրասենյակում հանդիպման ժամանակ Նեթանյահուն ներողություն է խնդրել ու գնացել զուգարան:
«Սա կարող է պատահականություն լինել կամ չլինել, բայց ինձ ասացին, որ ավելի ուշ, երբ գաղտնալսման սարքերի ստուգում էին անում, զուգարանում լսող սարք գտան», - գրում է Ջոնսոնը՝ հիշելով հանդիպումը։
Հրատարակությունը նախկին վարչապետին հարցրել է, թե նա կարո՞ղ է ավելի շատ մանրամասներ հաղորդել տեղի ունեցածի մասին, ինչին Ջոնսոնը պատասխանել է. «Կարծում եմ, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք այս դրվագի մասին, գրքում է»:
Մոտավորապես նույն ժամանակ Իսրայելը մեղադրվում էր Սպիտակ տանը լսող սարքեր տեղադրելու մեջ։
Ջոնսոնի հուշերը Լոնդոնում բուռն քննարկումների տեղիք են տվել դեռևս հոկտեմբերի 10-ին դրանց հրապարակումից առաջ։





























