Միացյալ Նահանգները հինգերորդ հակահրթիռային պաշտպանության USS Oscar Austin կործանիչն ուղարկել է իսպանական Ռոտա նահանգում տեղակայված բազա մշտական տեղակայման համար, հայտնում է Military Times-ը։ Դա տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական միջուկային դոկտրինում կատարված փոփոխություններից հետո։
2026 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են Իսպանիա ուղարկել հակահրթիռային պաշտպանության վեցերորդ էսկադրոնային ականակիրը, նշում է պարբերականը։ Ներկայում Եվրոպայում մշտապես տեղակայված են չորս ամերիկյան Aegis էսկադրոնային ականակիրներ՝ USS Arleigh Burke, USS Roosevelt, USS Paul Ignatius և USS Bulkeley: Լեհաստանում և Ռումինիայում Aegis ցամաքային հակահրթիռային պաշտպանության բազաների հետ միասին դրանք կազմում են հակահրթիռային պաշտպանության եվրոպական հատվածը:
Սեպտեմբերի 25-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունների մասին՝ զգալիորեն ընդլայնելով միջուկային զենքի կիրառման հիմքերը։ Այսուհետև միջուկային տերության կողմից աջակցվող ցանկացած պետության «ագրեսիա» իբրև Ռուսաստանի վրա համատեղ հարձակում կդիտարկվի։ Դոկտրինին միաժամանակ ավելացվել է կետ, որը թույլ է տալիս միջուկային զենք կիրառել ռուսական թիրախների դեմ թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակման մասին «հուսալի տեղեկությունների» առկայության դեպքում։





























