Մերիլենդի համալսարանի գիտնականները գեկոնների մոտ հայտնաբերել են գաղտնի սենսորային տաղանդ, որն օգնում է նրանց զգալ ցածր հաճախական տատանումները 50-200 Հց դիապազոնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology (CВ) ամսագրում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ գեկոնների մոտ այսպես կոչված «վեցերորդ լսողական զգայարանը» կապված է ներքին ականջի հատուկ հատվածի (սակուլյուս) գործունեության հետ։ Սովորաբար նրա աշխատանքը կապում են հավասարակշռության եւ մարմնի դիրքի պահպանման հետ։ Կենսաբանները պարզել են, որ գեկոնները օգտագործում են սակուլյուսը ցածր հաճախական տատանումների որսման համար 50-200 Հց դիապազոնում, ինչը շատ ավելի ցածր է «սովորական» ականջի համար ընկալելի սահմաններից։
Գիտնականների խոսքով՝ սակուլյուսը թույլ է տալիս գեկոններին զգալ տատանումները, որոնք փոխանցվում են տարբերի միջավայրերով, ինչպիսին են ընդերքը կամ ջուրը։ Նման ձեւով ինֆորմացիան ընկալում են նաեւ այլ կենդանիները, ինչպիսին են երկկենցաղներն ու ձկները։
Հետազոտողները նշել են, որ սողունները եւ օձերը համարվում են «համր» կամ «խուլ» արձակվող ձայների բացակայության պատճառով։ Սակայն նոր բացահայտումը նշում է, որ սողուններն իրականում կարող են որսալ հազիվ նկատելի տատանումները եւ, գուցե, դրանք օգտագործում են հաղորդակցման համար։ Եթե այս վարկածը հաստատվի, կենսաբանները ստիպված կլինեն վերիմաստավորել մոտեցումները կենդանիների սենսորային համակարգերի էվոլյուցիայի հարցում։





























