ՄԱԿ ժամանակավոր ուժերը (UNIFIL) մնում են իրենց դիրքերում հարավային Լիբանանում՝ հակառակ Իսրայելի բանակի հանձնարարականների՝ փոխել դիրքերը մի շարք բնակավայրերից դուրս գալով։ Այս մասին հայտնել է խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին, որի խոսքերը մեջբերել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում, եւ ՄԱԿ դրոշը շարունակում է ծածանվել»,- ասել է նա։
Հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղեկացվել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը օրվա ընթացքում նոր հարվածների շարք են հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին Լիբանանի հարավում։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է «նախազգուշացնող հարձակողական գործողություն» սկսելու մասին Լիբանանում՝ «Հյուսիսի նետեր» կոդային անվանմամբ։ Սեպտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Իսրայելն իր ավիահարվածով ոչնչացրել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալային։





























