Շվեդական զորքերը պատրաստվում են մեկնել Լատվիա ՆԱՏՕ առաջին օտարերկրյա ծավալման շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը։
Շվեդիայի արատքին գործերի եւ պաշտպանության նախարարներն ընդունել են Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսին, որն այցելել է Շվեդիայի հարավում գտնվող ռազմակայան եւ մասնակցել ստորաբաժանման ցուցադրմանը, որը 600 զինվոր կուղարկի ՆԱՏՕ ուժերի կազմ Լատվիայում։
«Շվեդիայի պարտավորությունները դաշնակիցների հավաքական անվտանգության գործում անսասան են։ Այդ գումարտակի տեղակայումը կօգնի Լատվիան, Շվեդիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ ավելի անվտանգ դարձնել։ Մենք շատ շնորհակալ ենք եւ ուրախ ենք, որ Շվեդիան դարձել է ՆԱՏՕ անդամ, ես կարծում եմ, որ պատմական որոշումը, որն ամրապնդում է ողջ դաշինքը, կամրացնի նաեւ տարածաշրջանը։ Եվ իհարկե, մենք նաեւ բարձր ենք գնահատում եւ շնորհակալ ենք Շվեդիային այն բանի համար, որ նա ընդունել է Լատվիա զորքեր ուղարկելու որոշում»,- ասել է Լատվիայի պաշտպանության նախարարը։
Գունդը Լատվիա կմեկնի 2025թ. սկզբին, որպեսզի միանա ՆԱՏՕ առաջավոր ցամաքային ուժերին բրիգադի կազմում, որը կգլխավորի Կանադան, հայտնել է Շվեդիայի կառավարությունը։
Շվեդիան ՆԱՏՕ է մտել 2024թ. մարտին այն բանից հետո, երբ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպեց նրան վերանայել իր ազգային անվտանգության քաղաքականությունը։





























