Հյուգո Շորթերը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան։
Շորթերը կփոխարինի Իրանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Սայմոն Շերքլիֆին, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Շորթերի ծառայողական ցուցակում ներառված են Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանի և Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնները:





























