ԱՄՆ-ն չի թուլացնի իր ճնշումը Իսրայելի և արաբ առաջնորդների վրա՝ Գազայում պատանդների և հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար, CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը։

«Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի հետ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու և այնպիսի գործարք ապահովելու համար, որը թույլ կտա պատանդներին ազատ արձակել և հրադադար հաստատել։ Եվ մենք չենք պատրաստվում կանգ առնել Իսրայելի և ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ արաբ առաջնորդների վրա այդ ճնշումը գործադրելու առումով»,- ասել է Հարիսը։

Խոսելով Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածի մասին՝ նա ընդգծել է, որ «մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորություն տանք Իսրայելին պաշտպանվել այս տեսակի հարձակումներից»։