ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վերջին ելույթները դարձել են պակաս հետևողական և կոնկրետ, ինչը կարող է վկայել նրա «ճանաչողական փոփոխությունների» մասին՝ կապված տարիքի հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT), որը համակարգչային վերլուծություն է իրականացրել ամերիկացի նախկին առաջնորդի ելույթների վերաբերյալ։
Պարբերականն ուսումնասիրել է Թրամփի հանրահավաքները, հարցազրույցները և սոցիալական ցանցերում գրառումները և եզրակացրել, որ 2015 թվականին հանրապետականի քաղաքական ասպարեզ մտնելուց հետո նրա հայտարարությունները դարձել են «ավելի մութ, ավելի կոշտ, ավելի երկար և զայրացած», Թրամփը նաև ավելի ցրված է դարձել և «ավելի կենտրոնացած է անցյալի վրա:
Նրա նախընտրական ելույթներն այժմ տևում են միջինը 82 րոպե՝ 2016 թվականի 45 րոպեի դիմաց: Նա նաև հայհոյանքներ է օգտագործում 69%-ով ավելի հաճախ, քան նախկինում։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա կարող է նաև ծերացման նշան լինել:
Ինչպես նշում է թերթը, այն բանից հետո, երբ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը լքեց նախընտրական մրցավազքը, 78-ամյա Թրամփը դարձավ պետական բարձրագույն պաշտոնի ամենատարեց թեկնածուն, և հաղթանակի դեպքում նա կավարտի իր հաջորդ նախագահական ժամկետը՝ որպես ամենատարեց նախագահը երկրի պատմությունը։





























