Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը դարձել է ամենաբարձր վարձատրվող համաշխարհային ղեկավարը։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Forbes ամսագիրը։

Նրա տեղեկացմամբ՝ Լոուրենս Վոնգը տարեկան վաստակում է մոտ 1,69 մլն դոլար եւ զգալիորեն առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցնող Վիոլա Ահմերդից, որն ստանում է մոտ 570 հազար դոլար տարեկան։ Երրորդ տեղը զբաղեցնում է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն (413 հազար), չորրորդը՝ ԱՄՆ նախաահ Ջո Բայդենը (400 հազար դոլար)։

Նրանց հաջորդում են Ավստրիայի դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը, Նոր Զելանդիայի վարչապետ Էրիստոֆեր Լաքսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։