Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցի օրը պայթյուն է տեղի ունեցել Կոպենհագենում իսրայելական դեսպանության մոտ, տեղեկացրել է AFP գործակալությունը։

Հրապարակման մեջ նշվել է, որ պայթյունի ձայնը լսվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքից մոտ 500 մետր հեռավորության վրա։

«Մենք, իհարկե, կպարզենք, թե կա արդյոք կապ իսրայելական դեսպանության կողքին տեղի ունեցած նախորդ միջադեպի հետ»,- լրագրողներին ասել է Կոպենհագենի ոստիկանության տեսուչ Թրինե Մելլերը։

Նա ավելացրել է, որ իրավակարգի պահապաններն առայժմ որեւէ նշան չեն հայտնաբերել, որ այս միջադեպը որեւէ կապ ունի նախորդի հետ։

Հոկտեմբերի 2-ին Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Կոպենհագենում իսրայելական դեսպանության մոտ տեղի են ունեցել երկու պայթյուններ։ Մեկնաբանելով իրավիճակը՝ դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, որ արտակարգ դրության հետեւանքով աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։

Հետագայում դանիական ոստիանությունը նշել է, որ պայթյունների գործով կասկածյալներ են դարձել Շվեդիայի երկու քաղաքացիներ։ Իրավապահները նրանց ահաբեկչական գործունեության մասնակցության մեղադրանք են ներկայացրել։