Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 5-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 շենքի տանիքում աշխատելիս` քաղաքացին ընկել եւ կոտրել է ոտքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շենքի տանիքից իջեցրել եւ շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 57-ամյա Փարավոն Գեւորգյանին:




























