Երեւանում, դդեկտեմբերի 5-ին, Անդրանիկի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է Աշոտ Մինասյանին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 68 ՕԼ 855 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ դեկտեմբերի 6-ին. Երեւանի Խորենացի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվել է Ս.Մինասյանին պատկանող «ՎԱԶ-21115» մակնիշի 01 ՕԼ 795 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սարքերի վահանակը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, որը մարել է կրակը: