Դեմոկրատները զգալիորեն գերազանցում են հանրապետականներին՝ առցանց գովազդի վրա ծախսելով, սակայն այս դեպքում բացառություն է եղել X սոցիալական ցանցը, որը պատկանում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին։
Հանրապետական կուսակցության կողմնակիցները երեք անգամ ավելի շատ են ծախսել, քան դեմոկրատները X-ի գովազդի վրա, գրում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ 2024 թվականի մարտի 6-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ Հանրապետականի հետևորդները գովազդի վրա ծախսել են 3 միլիոն դոլար, այն դեպքում, երբ դեմոկրատների հետևորդները ծախսել են ընդամենը 1 միլիոն դոլար։
«Պահպանողականներն ավելի հարմարավետ են զգում X-ի սոցիալական ցանցում»,-ըստ The Washington Post-ի ասել է փորձագետներից մեկը, որը նախընտրել է անանուն մնալ։
Ընդսմին դեմոկրատները թվային գովազդի վրա զգալիորեն ավելի շատ են ծախսում այլ հարթակներում, մասնավորապես՝ YouTube-ում, Facebook-ում և Google-ում:





























