Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զարմացել է, երբ Մոսկվայի օդանավակայանում նրան դիմել են «Ձերդ գերազանցություն»-ով։ Համապատասխան տեսանյութը տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» հեռուստաընկերության թելեգրամյան ալիքը։
«Ի՞նչ գերազանցություն: Որտե՞ղ եք դա տեսել»,- ժպտալով ասել է Բելառուսի ղեկավարն՝ ի պատասխան իրեն դիմավորած ռուսական պատվիրակության անդամի դիմելաձևի։
Լուկաշենկոն ժամանել է Մոկվա՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ երեքշաբթի անցկացվելիք խորհրդի նիստին մասնակցելու համար։





























