Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին, դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-2410», «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով, «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























