Երեւանում, դեկտեմբերի 5-ին, ժամը 08:00-ի սահմաններում, Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Բոգդան» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























