Նորվեգիայի անվտանգության ծառայությունը (PST) երկրում ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ իր գնահատականը բարձրացրել է երկրորդ ամենաբարձր մակարդակի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ազգային ոստիկանության վարչությունը։

«PST-ն Նորվեգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնում է չափավորից մինչև բարձր մակարդակի՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության սրման հետևանքով:

Առաջին հերթին դա սպառնալիք է երկրում հրեական և իսրայելական օբյեկտների համար, և այդ սպառնալիքն էլ ավելի է ուժեղացել»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ: