Մեծ Բրիտանիան բախվում է Ռուսաստանի և Իրանի կողմից բրիտանական հողում սպանությունների փորձերի «շշմեցուցիչ աճին», քանի որ «թշնամական պետությունները հավաքագրում են հանցագործներին իրենց կեղտոտ աշխատանքը կատարելու համար», ըստ Associated Press գործակալության՝ դրա մասին երեքշաբթի հայտարարել է բրիտանական ներքին հետախուզության MI5-ի գլխավոր տնօրեն Քեն ՄըքՔալումը:
Նա հայտարարել է, որ իր գործակալներն ու ոստիկանությունը 2022 թվականից ի վեր բացահայտել են «Թեհրանի կողմից աջակցվող» 20 դավադրություններ: բրիտանական ներքին հետախուզության MI5-ի գլխավոր տնօրենը զգուշացրել է, որ «Իրանը Մեծ Բրիտանիայում կարող է ընդլայնել իր թիրախները, եթե ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների Իսրայելը խոշոր հարձակում ձեռնարկի»:
ՄըքՔալումը հավելել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընդլայնումը մեծացնում է «Մեծ Բրիտանիայում Իրանի պետական ագրեսիայի ուժեղացման կամ ընդլայնման» վտանգը։





























