ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է նախատեսված ուղևորությունները Գերմանիա և Անգոլա, որպեսզի մնա Սպիտակ տանը՝ վերահսկելու համար Ֆլորիդա նահանգի Մեքսիակական ծոցի ափին մոտեցող «Միլթոն» փոթորիկը, երեքշաբթի հայտնել են Սպիտակ տնից:

Բայդենի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել է, որ փոփոխությունն անհրաժեշտ էր՝ «հաշվի առնելով փոթորկի կանխատեսման հետագիծն ու ուժգնությունը»:

Դեռևս պարզ չէ, թե երբ տեղի կունենան նշված ուղևորությունները։ Բայդենը ավելի վաղ խոստացել էր այցելել Աֆրիկա իր նախագահության ընթացքում, որն ավարտվում է հունվարին։