Իլոն Մասկը ենթադրել է, որ բանտում կհայտնվի, եթե ԱՄՆ նախագահի գալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին։
«Եթե նա տանուլ տա, դա կնշանակի իմ վերջը,- ասել է Մասկը երկուշաբթի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցում։- Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կլինի իմ բանտարկության ժամկետը։ Ի՞նչ եք կարծում, ես կտեսնե՞մ իմ երեխաներին»։
Մասկն սկսել է բացահայտ աջակցել Թրամփին ընտրարշավում հանրապետականի դեմ հուլիսի մահափորձից հետո։ Ավելի ուշ Թրամփը Մասկին հարցազրույց է տվել X հարթակում, որը, գործարարի հայտարարության համաձայն, հավաքել է ավելի քան 1 մլրդ դիտում։
Հոկտեմբերի 5-ին միլիարդատերը միացել է հանրապետականնների հանրահավաքին Բաթլերում եւ ասել, որ նրա հաղթանակն անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ում պահպանվեն սահմանադրությունն ու դեմոկրատիան։





























