Սլովակիայի Գերագույն դատարանը պարզել է, որ դատախազությունը սխալ է գնահատել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը որպես ահաբեկչություն, հայտնում է Aktuality պորտալը։

Դատարանը ընդգծել է, որ մահափորձի հեղինակ 71-ամյա թոշակի անցած գրող Յուրաջ Ցինտուլան, իրոք, գտնվում է բանտում օրինական հիմքերով, սակայն նրան չի կարելի մեղադրել ահաբեկչության մեջ։

2024 թվականի հուլիսին դատախազները սպանության փորձի մեղադրանքին ավելացրել էին նաև ահաբեկչության մեղադրանքը։

Մինչ այս Ֆիցոն ասել էր, որ իր կուսակցությունը դեմ է լինելու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ Վարչապետը կառավարության նիստից հետո փողոցում զրուցել է իր կողմնակիցների հետ։ 71-ամյա գրող Յուրաջ Ցինտուլան ատրճանակով հինգ անգամ կրակել է քաղաքական գործչի վրա և կալանավորվել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակից, ազդրից և ստամոքսից, ուղղաթիռով տեղափոխվել Բրատիսլավայի հիվանդանոց։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ զինված հարձակումն առաջինն էր Եվրոպայում ավելի քան 20 տարվա ընթացքում։