Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է Կիրյաթ Շմոնա քաղաքի վրա հրթիռակոծության մասին, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Times of Israel պարբերականը։

Հստակեցվում է, որ հրթիռն արձակվել է Լիբանանից։ Մագեն Դեյվիդ Ադոմ շտապօգնության ծառայության տվյալներով՝ մահացածները մոտ 40 տարեկան տղամարդ ու կին են։