Air France ավիաընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ներքին հետաքննություն է անցկացնում, երբ պարզել է՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի հրթիռակածման ժամանակ իր ինքնաթիռներից մեկը թռել է Իրաքի օդային տարածքով, հայտնում է Reuters-ը:
Ավիաընկերությունը հայտնել է, որ Փարիզից Դուբայ AF662 չվերթը շարժվում էր հատուկ միջանցքով, որն օգտագործում էին հարավային Իրաքի բոլոր ավիաընկերությունները իրանական հարձակման պահին, և տասնհինգ րոպե անց այն լքել է երկրի օդային տարածքը, որը Գրինվիչի ժամանակով մինչև 17:56-ը բաց էր օդանավերի համար:
«Առանց Իրաքի իշխանությունների հրահանգներին սպասելու՝ Air France-ի ինքանթիռը որոշել է Գրինվիչի ժամանակով 17:00-ից իր օդանավերի թռիչքները դադարեցնել Իրաքի օդային տարածքով», ասված է ավիաընկերության հայտարարության մեջ: «Այս դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսվել»:
Air France-ը միաժամանակ հայտարարել է, որ ևս մեկ չվերթ վերադարձել է Փարիզ, մինչդեռ երրորդ՝ Սինգապուրից Փարիզ չվերթը, ավելի երկար երթուղու համար վառելիքով լիցքավորելու համար լրացուցիչ կանգառ է կատարել Դելիում:





























