Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կմեկնի Բեռլին՝ հանդիպելու համար Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնել է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Զելենսկին նախ կհանդիպի Շոլցի, այնուհետև նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

«Սա նրա եվրոպական շրջագայության մի մասն է»,-հայտնել է գործակալության աղբյուրներից մեկը:

Զելենսկին այս շաբաթ մեկնում է Եվրոպայում դաշնակիցների հետ հանդիպման, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի չեղարկումից հետո Ռամշտեյնում նախատեսված գագաթնաժողովը հետաձգվել է։