Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին Լիբանանի ճգնաժամին նվիրված միջազգային նախարարական համաժողով կանցկացնի, որտեղ կքննարկի այդ երկրում քաղաքական իրավիճակը և մարդասիրական օգնությանն առնչվող հարցրերը։
«Համաժողովի նպատակն է լինելու մոբիլիզացնել միջազգային հանրությունը՝ բավարարելու համար լիբանանյան բնակչության պաշտպանության և արտակարգ օգնության կարիքները, ինչպես նաև բացահայտելու լիբանանյան ինստիտուտներին, մասնավորապես՝ Լիբանանի զինված ուժերին աջակցելու ուղիները, որոնք երկրի ներքին կայունության երաշխավորն են»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ համաժողովին կմասնակցեն Լիբանանի տարածաշրջանային և միջազգային գործընկերները, Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև գործընկերներ քաղաքացիական հասարակությունից։





























