Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ ընդունել են հռչակագիր Ուկրաինա-Հարավարեւելյան Եվրոպա երրորդ գագաթաժողովի արդյունքների հիման վրա, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։
18 կետից բաղկացած հռչակագրում դատապարտվում են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։
Փաստաթուղթը միջազգային հանրությանը կոչ է անում ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային։ Հռչակագիրը հավանություն է տալիս ուկրաինական «խաղաղության բանաձեւին» եւ հանդես է գալիս ի պաշտպանություն երկրի տարածքային ամբողջականության։
Հռչակագիրը ստորագրել են նաեւ Ուկրաինան, Խորվաթիան, Կոսովոն, Բոսնիա եւ Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան։





























