Ուկրաինան Կանադայից 400 միլիոն կանադական դոլարի (290,5 միլիոն ԱՄՆ դոլար) չափով լրացուցիչ վարկ կստանա։

Դրա մասին հայտնել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից։

«Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Կանադայի կառավարության հետ ստորագրել է 4-րդ լրացուցիչ համաձայնագիրը՝ 400 միլիոն կանադական դոլարի չափով լրացուցիչ վարկի համար»,- ասված է նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։ Տրվում է 10 տարի ժամկետով, տոկոսադրույքը կազմում է տարեկան 1,5%։ Արտոնյալ ժամկետը 4,5 տարի է՝ սկսած դրամական միջոցների ստացման օրվանից:

Ինչպես նշել է Մարչենկոն՝ Կանադան Ուկրաինային աջակցելու առաջատարներից մեկն է. 2022 թվականի փետրվարից Կանադայի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար: