ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, թե Միացյալ Նահանգների նախկին առաջնորդ Բարաք Օբաման կքվեարկի ի՛ր, ոչ թե Քամալա Հարիսի օգտին։ Դրա մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Ըստ իս՝ Օբաման կքվեարկի իմ օգտին, քանի որ նրան դուր չի գալիս, որ Քամալան չափազանց ցածր ինտելեկտով մարդ է»,-գրել է նա։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Բարաք Օբաման կմիանա Քամալա Հարիսի նախընտրական միջոցառումներին։

ԱՄՆ նախկին նախագահի խորթ եղբայրը՝ Աբոնգո Մալիկ Օբաման հայտարարել է, որ Բարաք Օբաման առաջվա պես կառավարում է երկիրը և նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հաղթում կարևոր դեր կխաղա։