Boeing ընկերությունը կկրճատի աշխատողների թվաքանակը 17 000 մարդով եւ կհետաձգի արտադրությունը, քանի որ ինքնաթիռներ արտադրողը բախվում է դժվարությունների իր ողջ բիզնեսում, տեղեկացրել է ВВС-ն։
Այս լուրը հայտնվել է անձնակազմի գործադուլի ֆոնին։
Գործադիր տնօրեն Քելի Օրթբերգը տեղեկացրել է, որ աշխատատեղերը սպառնալիքի տակ են։ Ընկերությունը նաեւ զգուշացրել է զենքի եւ ռազմական տեխնիկայի արտադրության կրճատման մասին եւ հետաձգել է իր 777X ինքնաթիռների մատակարարման ժամկետը։ Օրթբերգը տեղեկացրել է, որ ընկերությունը կկրճատի աշխախատեղերը «առաջիկա ամիսներին»։ Նշվել է, որ ընկերության դժվարությունները կապված են գործադուլի հետ։
«Մենք հաճախորդներին տեղեկացրել ենք, որ սպասում ենք առաջին մատակարարմանը 2026թ.»,- ասել է Օրթբերգը։
Boeing-ի արհմիությունների մեկ ամիս շարունակվող գործադուլը վեճեր է առաջացրել, քանի որ մոտ 33 000 աշխատողներ փորձում են հասնել աշխատավարձի բարձրացման։ Այս շաբաթ բանակցությունները, թվում է, ձախողվել են։
S&P միջազգային վարկանիշային գործակալությունը Boeing-ը մտցրել է CreditWatch ցուցակ, ինչը այն բանի նշան է, որ նրանք կարող են իջեցնել ինքնաթիռներ արտադրողի վարկանիշը, եթե գործադուլը երկար շարունակվի։ Ընկերությունն արդեն Կոնգրեսի սեւեռուն ուշադրության տակ է հունվարյան միջադեպից հետո, որի ժամանակ Boeing 737 MAX ռեակտիվ ինքնաթիռի դեֆեկտի պատճառով թռիչքից հետո խափանվել էր կառավարման վահանակը։
Ոչ ոք չէր տուժել, եւ այն ժամանակվա գործադիր տնօրեն Դեյվ Քելհունը հայտնել էր, որ ընկերությունը «ընդունում է իր սխալը»։





























