ԱՄՆ պաշտոնատար անձինք կարծում են, որ Իսրայելը նեղացրել է թիրախների շրջանակը՝ ի պատասխան Իրանի հրթիռային գրոհի, որն այդ պաշտոնական անձինք անվանում են իրանական ռազմական եւ էներգետինկ ենթակառուցվածք, տեղեկացրել է NBC News-ը։

Որեւէ նշան չկա, որ Իսրայելը կհարվածի միջուկային օբյեկտներին կամ սպանություններ կկատարի, բայց ԱՄՆ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ իսրայելցիները դեռ վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչպես եւ երբ գործեն։

Պաշտոնատար անձանց խոսքով՝ Իսրայելը ԱՄՆ-ին լրացուցիչ տեղեկություն է հայտնել պատասխան միջոցների մասին, բայց թաքցրել է բազմաթիվ մանրամասներ՝ օպերատիվ անվտանգության նկատառումներով։ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իր ակտիվները տարածաշրջանում, բայց հազիվ թե ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերի գործողությանը, հավաստիացնում է ԶԼՄ-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեկ երեկոյան խոսել է իսրայելցի գործընկերոջ՝ Յոավ Գալանտի հետ, եւ նրանք ընդհանուր գծերով քննարկել են Իսրայելի պատասխանը։ Սակայն պարզ չէ, թե արդյոք Գալանտը որեւէ կոնկրետ մանրամասն է ներկայացրել։

ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեն քննարկել նաեւ մանրամասները այս շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցում։