ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կատակել է, որ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն իր «բոսն է», իսկ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «նախագահ», երբ Սպիտակ տնից թարմ տեղեկատվություն է հաղորել փոթորկից հետո իրականացվող  վերականգնողական ածխատանքների մասին, հաղորդում է Fox News-ը:

Նստած Ռուզվելտի սենյակում իր կաբինետի անդամների հետ, ներառյալ պետքարտուղարին և փոխնախագահին, որոնք միացել էին նրան հեռուստակոնֆերանսի միջոցով, Բայդենն ասել է, որ իր վարչակազմի առաջնահերթությունները էլեկտրամատակարարման վերականգնումն ու աղբի մաքրումն են:

 81-ամյա նախագահը, կարծես, լռել է իր ելույթի ավարտին: Այդ պահին Գրենհոլմը ընդհատել է նրան՝ դիպչելով Բայդենի ձեռքին, ըստ երևույթին, որպեսզի նրան հիշեցնի խոսափողը փոխանցել փոխնախագահին:

«Ես գիտեմ,- ասել է Բայդենը:- Ես մտադիր եմ մի վարկյանից դիմել փոխնախագահին»։

Հետո, հայացք նետելով սենյակում գտնվող լրագրողների կողմը, բռնել է նախարարի ձեռքն ու կատակել. «Նա այստեղ իմ բոսն է»։

Նախքան խոսքը Հարիսին փոխանցելը, Բայդենն ասել է, որ իր վարչակազմը Կոնգրեսից կխնդրի վերականգնման լրացուցիչ միջոցներ:

«Մենք ավելի մեծ օգնության կարիք ունենք: Մեզ  ավելի շատ գումար է պետք։ Ուստի, ես հիմա բոլորին պարզ ասում եմ, որ չեմ ուզում լսել, որ սրանով ամեն ինչ կավարտվի։ Այսպիսով, այս հարցում տեղս զիջում եմ նախագահին, նկատի ունեմ փոխնախագահին»,- ասել է նա: