Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ գտնվող հյուսիսկորեական հրետանային ստորաբաժանումներին հրահանգվել է պատրաստ լինել կրակելու՝ անօդաչուների հարցով տարաձայնությունների ֆոնին, որոնք, ըստ Փհենյանի, թռչում են սահմանի վրայով, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Հարավկորեացի որոշ ակտիվիստներ անօդաչուներ են ուղարկում Հյուսիսային Կորեա և թռուցիկներ նետում՝ քննադատելով երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Հյուսիսային Կորեան դրա համար մեղադրել է հարավկորեացի զինվորականներին։ Որպես պատասխան միջոց նա աղբի փուչիկներ է նետել հարավ:

Ըստ KCNA-ի, ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Փհենյանը մեծ հավանականություն է տեսնում, որ ավելի շատ անօդաչուներ կթռչեն մայրաքաղաքի վրայով, և իր զինվորականներին հրահանգել է պատրաստ լինել բոլոր սցենարներին, այդ թվում՝ հակամարտությանը։

Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը մեղադրել է Հարավային Կորեային այս և անցյալ շաբաթ գիշեր  Փհենյան անօդաչուներ ուղարկելու մեջ և հայտարարել, որ ներխուժումը պատասխան գործողություններ է պահանջում: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը՝ Կիմ Յո Չժոնը Սեուլին սպառնացել է «սարսափելի աղետով»։

Ըստ նրա, մեղավորը հարավկորեական զինվորականներն են, որոնք չեն կարողացել բացահայտել հասարակական կազմակերպության կողմից սահմանը հատող անօդաչուները:

Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ չի կարող հաստատել Հյուսիսային Կորեայի մեղադրանքները։