ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Գերմանիա կարճ ժամանակում չեղարկելուց հետո՝ այժմ նշանակվել է հանդիպման նոր ամսաթիվ. Գերմանական ZDF լրատվամիջոցի հաղորդմամբ, Բայդենի այցը Գերմանիա սպասվում է հինգշաբթի երեկոյան։

Այսպիսով, այցի պաշտոնական ծրագիրը նախատեսված է միայն ուրբաթ օրը։ Բայդենը մտադիր է Բեռլինում հանդիպել դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այցի ծրագիրը զգալիորեն կկրճատվի, ընդգծում է լրատվամիջոցը։

Սա նշանակում է, որ Ուկրաինայի հարցով «Ռամշտայն» ձևաչափով հանդիպում մոտ ապագայում հաստատ չի կայանա։ Այն փաթեթը, որը պետք է հայտարարվեր այնտեղ, ուրբաթ օրը հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին։

Կողմերի պայմանավորվածության համաձայն, Գերմանիայի դաշնային բյուջեից Ուկրաինային կտրամադրվի 397 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Բայդենի այցը Գերմանիա չեղարկվել էր ԱՄՆ-ում փոթորիկների հետ կապված իրավիճակի պատճառով։