ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուն է, հայտարարել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ «մոտ երկու օր առաջ»։

Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է կիրակի օրը Թրամփին հարցրել են, թե երբ է վերջին անգամ խոսել իսրայելցի առաջնորդի հետ։ 

«Մոտ երկու օր առաջ նա եկավ իմ տուն Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագո, իր հիասքանչ կնոջ հետ», - պատասխանել է նա:

Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպել էր հուլիսին Ֆլորիդայի Փալմ Բիչ հանգստավայրում։ Դա նրանց առաջին հանդիպումն էր Թրամփի նախագահության ավարտից հետո։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես խոսել է Նաթանյահուի հետ անցյալ շաբաթ Իրանի հետ լարվածության ֆոնին։ Չորեքշաբթի օրվա նրանց հեռախոսազանգը երկու առաջնորդների առաջին զրույցն էր օգոստոսից ի վեր:

Այս շրջանը համընկավ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ Իսրայելի հակամարտության կտրուկ սրացման հետ:

Թրամփը «ողորմելի» է անվանել Բայդենի և Նաթանյահուի միջև երկխոսության մոտ երկու ամսվա բացակայությունը։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ Բիբին շատ ուժեղ էր, - ասել է Թրամփը։- «Նա չի լսում Բայդենին»։