ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը փոթորկից տուժած Ֆլորիդա նահանգ կատարած շրջագայության ժամանակ հայտարարել է, որ ավելի քան 600 միլիոն դոլար կտրամադրվի այն նահանգներին, որոնք տուժել են «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներից, որոնք ամայացրել են նաև Ջորջիան և Հյուսիսային Կարոլինան, հայտնում է NBC News-ը։
Սենթ Փիթ Բիչում ելույթի ժամանակ Բայդենն ասել է, որ գումարից մոտ 100 միլիոն դոլարը կուղղվի Ֆլորիդայի էլեկտրահամակարգի բարելավմանը: Նա նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում սա իր երկրորդ այցն է նահանգ։
«Բարեբախտաբար, փոթորկի ազդեցությունն այնքան աղետալի չէր, որքան մենք կանխատեսում էինք, - ասել է Բայդենը։- Բայց որոշ մարդկանց համար դա աղետ էր»: Բոլոր այն մարդիկ, որոնք ոչ միայն կորցրել են իրենց տները, այլ, ինչն ավելի կարևոր է, այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց կյանքը, կորցրել են ընտանիքի անդամներին»:
Ֆլորիդայի պաշտոնյաները հաստատել են, որ 17 մարդ է զոհվել անցյալ շաբաթ, երբ «Միլթոնը» հարվածել է ափին՝ Տամպայի մոտ:
Ավելի քան մեկ միլիոն բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրականության «Հելեն» փոթորկին հաջորդած փոթորկի պատճառով:



























