Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակում, այսօր` դեկտեմբերի 6-ին, համալսարանի ուսանողական խորհրդարանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը քարոզող ֆլեշ-մոբ էր կազմակերպել:

ԵՊԲՀ ուսանողները պատկերել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ կարմիր ժապավենը՝ բարձրաձայնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կարգախոսը. «Ձգտենք զրոյի»:

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդարանի նախագահ Վազգեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ բուհի ուսանողները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարքում իրականացրել են համաժողովներ, հանդիպում-քննարկումներ, տեղեկատվական այլ ակցիաներ։

Կազմակերպիչների հաղորդմամբ, միջոցառման նպատակն է երիտասարդության ուշադրությունը հրավիրել այս արդիական խնդրի վրա եւ կոչ անել միավորել բոլոր ջանքերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում։