Արագածոտնի մարզում, այսօր` դեկտեմբերի 7-ի գիշերը, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է  «Ուրալ-375» մակնիշի 5571Շ համարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.09-ին, մարվել՝ 06.47-ին:

 Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ. տուժածներ չկան: