Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն այսօր` դեկտեմբերի 7-ին, ժամը 00.10-ին, Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի մոտից  բերման են ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա դեկտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, նշված շենքի մոտ փորձել է բացահայտ հափշտակել մի երիտասարդի ձեռքի պայուսակը, սակայն չի կարողացել եւ հափշտակելով վերջինիս ձեռքի շղթան` դիմել է փախուստի, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Շղթան առգրավված է: Կատարվում է նախաքննություն: