Երեւանում, դեկտեմբերի 6-ին, ժամը 14-ի սահմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցի թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 16 եւ 18 տարեկան երկու տղաների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























