Երեւանում, դեկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Նաիրյան փողոցում բախվել է   «Դեու» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել 7-ամյա մի տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: