«Ժառանգություն» կուսակցությունը վրդովմունքով արձանագրում է, որ երկրաշարժից 23 տարի անց դեռեւս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը պահպանել տնակներում:
«Ժառանգությունը» գտնում է, որ ազգային ողբերգության նկատմամբ այդպիսի անտարբեր վերաբերմունքի, ինչպես նաեւ երկրում սոցիալական բեւեռացումը խորացնող քաղաքականություն վարելու համար պատասխանատու են անկախ Հայաստանի Հանրապետության` միմյանց հաջորդած երեք իշխանությունները միասնաբար»:
Երկրաշարժի 23-րդ տարելիցի օրը «Ժառանգությունը» լռությամբ հարգում է հազարավոր զոհված հայրենակիցների հիշատակը եւ կիսում նրանց հարազատների ցավը:



























