Alliance Clubs-ի հերթական 4-րդ մեծ բիզնես հավաքը տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, հոկտեմբերի 17-19-ը` միավորելով շուրջ 230 գործարարի։

Հավաքին մասնակցում էին գործարարներ աշխարհի ավելի քան 15 երկրից՝ Ամերիկայի միացյալ նահանգներից, Արաբական աշխարհից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Եվրոպայից,Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի իսլամական հանրապետությունից, Հայաստանից։ Մասնակիցների գործունեության աշխարհագրությունն ընդհանուր առմամբ չափազանց լայն է՝ խոշոր հաշվով ընդգրկում է ամբողջ աշխարհը։

02.jpg (74 KB)

Club Capital-ը, լինելով միջազգային պրեմիում կլասի բիզնես ակումբ, անդամակցում ու նաև նախագահում է Alliance Clubs  բիզնես ակումբների միջազգային միավորումը։

Այս հավաքին մասնակցելու հնարավորություն ունեին Club Capital միջազգային պրեմիում ակումբի գործարարները. հայկական պատվիրակության կազմում էին 23 գործարարներ։

Հագեցած ծրագիրը ներառում էր ինչպես կրթական, տեղեկատվական, այնպես էլ ժամանցային միջոցառումեր։ Բովանդակային քննարկումներ, մաստերմայնդեր, մտքերի փոխանակում, անհատական շփումներ, արժեքավոր ելույթներ․ այս ամենն ամբողջանում էր արևելյան շքեղությամբ կազմակերպված գալա-ընթրիքներով։

03.jpg (62 KB)

Բիզնես-հավաքի ամբողջ ընթացքը հարուստ էր բիզնեսի կառուցումն ու զարգացումը նոր որակի հասցնող բովանդակությամբ։ Ելույթներ ունեցան հեղինակավոր գործարարներ, որոնց կյանքի պատմությունն ու բիզնեսի վարման մոդելը ուղենիշային են շատերի համար։

Բիզնես ակումբների համաշխարհային մշակույթը

Club Capital-ը տարիներ շարունակ հայկական իրականությունում ստեղծում է արժեքային մի միջավայր, որտեղ կրթվում, իրենց փորձառությունն են փոխանակում, ինչպես նաև՝ նոր ծանոթություն և համագործակցություներ են ձեռք բերում հայ գործարարները։ Alliance Clubs—ին անդամակցությունը բազմապատկում է հնարավորությունները՝ ընդլայնելով աշխարհագրությունն ու համաշխարհային բիզնես միջավայրը հասանելի դարձնելով հայ գործարարի համար։

04.jpg (37 KB)

Որքանո՞վ է կարևոր այս հարթակը

Club Capital-ի միջոցով հայ գործարարներն ուղիղ հասանելիություն են ունենում դեպի աշխարհի խոշորագույն բիզնեսների սեփականատերեր։ Ինչը ենթադրում է նոր որակի և նոր մակարդակի գործարարություն և արդյունավետություն։

Ի՞նչ տվեց հայ գործարարին

Անցնող հավաքի ընթացքում Club Capital-ի գործարարները հնարավորություն ունեցան ծանոթություններ հաստատել աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հաջողակ և արդյունավետ բիզնեսների հիմնադիրների հետ։

Հավաքին մասնակից գործարարներից յուրաքանչյուրն իր երկրում սոցիալական մեծ կապիտալ ունի։ Հավաքի ժամանակ ստեղծվել էր փոխվստահության հետաքրքիր միջավայր, որը նպաստում էր, որպեսզի ծանոթություններն արագ վերածվեն համագործակցության և պայմանագրերի։

05.jpg (41 KB)

Հատկանշական է, որ հե՛նց Club Capital-ի միջոցով է հայ գործարարին հասանելի համաշխարհային բիզնեսի նշանակալի դեմքերի հետ ծանոթությունն ու գործընկերությունը։ Այս պրոցեսը շարունակական է։ Նպատակը հայկական գործարարի միջավայրն ընդլայնելը, ներուժի նոր շերտերը բացահայտելը, համաշխարհային մասշտաբի բիզնեսը հասանելի դարձնելն է։ Club Capital միջազգային պրեմիում բիզնես ակումբում համոզված են, որ կապերն ու միջավայրն են որոշում ամեն ինչ։

06.jpg (60 KB)

Փաստենք, որ Alliance Clubs-ի միջազգային մեծ հավաքները ակումբների և գործարարների միջև համաշխարհային շփում ստեղծելու արդյունավետ ֆորմատ է, որն արդեն 4-րդ անգամ միավորում է գլոբալ հավաքի շրջանակներում։

Հաջորդ տարի ևս նախատեսվում է 3 միջազգային սամիթ, որից մեկը` դարձյալ Հայաստանում։

07.JPG (167 KB)